ԱՄՆ-ում հրատարակվող հայտնի Washington Post պարբերականը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախօրեին արած սկանդալային հայտարարությանը, որով ասել էր, որ իրեն վիրավորել են ` անվանելով «հայ»:Տեղեկացնում է թուրքական «Ինտերնետհաբեր» լրատվական կայքը:
Ադամ Թեյլորի հեղինակած «Հայ լինելը ստորությու՞ն է: Թուրքիայի վարչապետը այդպես է մտածում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ վարչապետը հայտարարությունը հայերին ուղղված բացահայտ վիրավորանք է:
Թեյլորը գրում է, որ ներկայումս Թուրքիայում 70 հազար հայեր են ապրում, որոնց մեծ մասը իրենց օտարված և վախի մթնոլորտում են զգում: Հեղինակը նշել է նաև որ չնայած քրդերին և հայերին ուղղված որոշ քայլերին, վարչապետը հաճախ անդրադառնում է կրոնական և էթնիկ տարբերություններին և քննադատվում.գրում է ermenihaber-ը: