▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Աբովյանից մինչև Ժիրայր Սեֆիլյան կորցված ազնվականություն

Երբևէ մտածե՞լ ենք, թե ինչու մեզանից ամենաբարեկիրթը Բեյրութի, Սիրիայի,  Հունաստանի  և մնացյալ սփյուռքի հայերն են: Ըստ դասակարգման հայաստանաբնակներս վերջին ն ենք:

Խաչատուր  Աբովյանից  առ  այսօր, «Հյուսիսի վայրենիներ»-ը (այդպես էր կոչում ռուսներին Նապոլեոնը) արևելահայության սերուցքը հետևողականորեն ենթարկել են ֆիզիկական ոչնչացման, խեղել հայոց պատմությունը…Արվել է ամենը, որ հայը գավառական  մակարդակից  վեր չբարձրանա:

Իրական պատմությունը վերականգնելու համար Հրանուշ Խառատյանին հինգ մարդկային կյանք անհրաժեշտ կլինի: Միայն Սերժ-քոչարյանական տարիներին չորս տասնյակ չբացահայտված քաղաքական սպանություններ են եղել: Բայց այդ մասին մի ուրիշ անգամ: Այսօր հայտածվող  սերուցքի մասին:

Ինչո՞ւ են կերակրատաշտից օգտվողները սարսափում Ժիրայր Սեֆիլյանից, մի՞թե նա միակ արդարության ջատագովն  է: Ամենևին: Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր՝ ցանկացած պայքար տեսակի կռիվ է: Այս երկու տեսակի ետևում մարտնչում են առաքինությունը և անառակությունը:

Ո՞րն է հայոց պետականության համար ամենից մեծ վտանգը, Թուրքիա՞ն, Ադրբեջանում տեղակայված ռուսական հրթիռնե՞րը, թ՞ե միջազգային բանկը…

Ոչ մեկը, և ոչ էլ մյուսները, այլ՝ արևելահայի  գավառականությունը, որը տիղմի նման փակում է նրա զգայարանները, զրկում  ներքին ձայնը լսելուց ու գռեհկության մոլախոտի համար պարարտհողստեղծում: Փրկությունը բարեկրթությունն է՝  մասշտաբային մտածողության առաջին  երաշխիքը:

Կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև: Մնալ խորհրդարանական պլեբեյների հետ կյանքի հատակո՞ւմ՝ հավատարիմ քավոր-խնամիական սկզբունքներին  (լավ գործ, կողմնակի եկամուտ…), սերունդներին հավերժ դատապարտելով «ապպեներ»-ի, թ՞ե գնալ Ժիրայր Սեֆիլյան տեսակի ուղով, ընտրել Գարեգին Չուգասզյանի Կոմիտասյան Հայաստանն ու Վարուժան Ավետիսյան ասպետի կերպարը…

Հռոմի պապի ուղերձ-հայտարարությունը մեկընդմիշտ հավասարության նշան դրեց ռուս- թուրք երևույթի միջև, Նարեկացուն մեծարելով հայ մարդուն հիշեցրեց իր կորուսյալ տեսակի մասին…

Որքան էլ համոզված ենք, որ այս կյանքում խելքը ի վերուստ, յուրաքանչյուրիս տրված միակ արդար պարգևն է,այդուհանդերձ առաջնությունը պետք է զիջենք մեզանից ավելի բարեկիրթներին:

Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը,Վարուժան Ավետիսյանը ջրի բերածներ չեն: Նրանք Աստծո կողմից հայ ժողովրդին վերադարձված մեր ազնվականներն են: Ես օտարի փաստման կարիքը չունեմ, իմ տեսակի՝ քաղաքակրթությանը տված արժեքների իրավունքով ինքս եմ նրանց ազնվականի տիտղոս շնորհում…

Վահագն Կոզմոյան

15.04.2015 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее