Այսօր` Աժ-ում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից օրերս լրագրողների հետ զրույցում արված` «Ղալաթ են անում» արտահայտությանը` ասաց.
«Ըստ էության վիրավորում է Ազգային ժողովին: Հետո փորձել է բացատրել, թե «ղալաթ» բառը արաբերեն նշանակում է սխալ, սակայն դրա փոխարեն կարող էր ներողություն խնդրել: Եթե բառարաններով են առաջնորդվում, ուրեմն մենք էլ պետք է ասենք՝.«Ղալաթ ես անում այ չաթլա՞խ»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այս ամենը շատ վատ երևույթ համարեց` ասելով, որ դատապարտում և ցավում է այդ դեպքերի համար:
«Զարմացած եմ նաև Ձեր պատասխանից»,-խոսքն ուղղելով Արմեն Ռուստամյանին` ասաց ԱԺ նախագահը:
Տեսանյութը` a1plus.am-ի: