▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի մի քանի շրջան ցանկանում են զիջել. Հրանտ Բագրատյան

«Գոյություն ունեն հասարակ  բանաձևեր՝ բնակչության թիվը  ճշտելու համար.ուստի կարելի է մահացած մարդկանց թիվը բազմապատկել միջին տարիքի հետ:  Եթե տարեկան մահանում է 30.000 մարդ և միջին տարիքը 74.2 է, ուրեմն 30.000-ը բազմապատկում եք 74.2-ով և ստանում եք բնակչության թիվը» ,-«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց  ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ պատգամավորի կարծիքով դիտավորյալ է արված.

«Դեկտեմբերի 6-ին  քվեարկելու ենք Ղարաբաղի հարցի համար.փոխում ենք, որ կարողանանք մի քանի շրջան զիջել, որովհետև համարում են, որ նախագահը չի զիջի: Դրա համար գոհ են և ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը: Մի՛ համոզեք ինձ ձեր խորհրդարանական ընտրությունով: Նման պետություններում նախագահին վերաբերող հոդվածները մեծամասնություն չեն կազմում: Տնտեսական բլոկը լրիվ խայտառակություն է.ի՞նչ իրավունք ասես, որ տրված չէ Կենտրոնական բանկին: Ու նման Սահմանադրությանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի նման մեկը կողմ է, քանի որ իրեն ասել են, որ սա կարևոր է՝ տարածաշրջանում հարցեր լուծելու համար: Ինձ համար բացարձակապես  անընդունելի է  նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի պահվածքը: Ընդհանրապես հոգնեցրեց իր ազգական պաշտոնյաներով երկիրը լցնելով։ Կամ վարչապետն ի՞նչ գործ ունի  «այո»-ի շտաբի պետը լինելու հետ: Ձեզնից շատերը, որոնք կողմ են սահմանադրական փոփոխություններին, գլխի էլ չեն ընկնում, թե իրականում ինչ պրոցեսներ են ընթանում: Փոշմանելու եք, այս ելույթս տարիներ հետո հիշելու եք: Սաղ երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը:Մենք լրիվ փոսի մեջ ենք»,-եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

«Ձեր կարծիքը բացարձակ ճշմարտություն մի ներկայացրեք.չի կարելի տարածքները հանձնելու մեջ մեղադրել»,-արձագանքեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը 
Գոյություն ունեն հասարակ  բանաձևեր՝ բնակչության թիվը  ճշտելու համար.ուստի կարելի է մահացած մարդկանց թիվը բազմապատկել միջին տարիքի հետ:  Եթե տարեկան մահանում է 30.000 մարդ և միջին տարիքը 74.2 է, ուրեմն 30.000-ը բազմապատկում եք 74.2-ով և ստանում եք բնակչության թիվը: 
Իսկ սահմանադրական փոփոխությունները դիտավորյալ են արված.դեկտեմբերի 6-ին քվեարկելու ենք Ղարաբաղի հարցի համար.փոխում ենք, որ կարողանանք մի քանի շրջան զիջել, որովհետև համարում են, որ նախագահը չի զիջի: Դրա համար գոհ են և ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը: Մի՛ համոզեք ինձ ձեր խորհրդարանական ընտրությունով: Նման պետություններում նախագահին վերաբերող հոդվածները մեծամասնություն չեն կազմում: Տնտեսական բլոկը լրիվ խայտառակություն է.ինչ իրավունք ասես, որ տրված չէ կենտրոնական բանկին: Ու նման Սահմանադրությանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի նման մեկը կողմ է, քանի որ իրեն ասել են, որ սա կարևոր է՝ տարածաշրջանում հարցեր լուծելու համար: Ինձ համար բացարձակապես  անընդունելի է  նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի պահվածքը: Ընդհանրապես հոգնեցրեց իր ազգականներին պաշտոնյաներով երկիրը լցնելով։ Կամ վարչապետն ինչ գործ ունի լինել այո-ի շտաբի պետը:Ձեզնից շատերը, որոնք կողմ են սահմանադրական փոփոխություններին, գլխի էլ չեն ընկնում, թե իրականում ինչ պրոցեսներ են ընթանում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее