Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ է արել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ, գրում է haqqin.az-ը:
Վերջինս իր բողոքի ակցիան արել է ծառայողական մուտքի մոտ: Որպես պատճառ էլ նշել է, որ Զարդոբի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Լյութֆյալի Աբդուլաևը իրենից խաբեությամբ 65 հազար դոլար է վերցրել և չի ցանկանում այն վերադարձնել:
Նշենք, որ Նասիբովի մյուս բողոքի ակցիաներն ապարդյուն են եղել, ինչից հետո էլ որոշել է խնդիրը լուծել նման ծայրահեղ տարբերակով: