Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է հուլիսի 31-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Շեշտելով, որ Թուրքիան մշտապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Դավութօղլուն ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվելը նմանատիպ սադրանքների պատճառ է դառնում և խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի»: Գրում է ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի` Դավութօղլուն տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ և ցավակցություն հայտնել միջադեպի ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորների ընտանքիներին:
«Զոհված մեր ադրբեջանցի եղբայրների հարազատներին, մեր պետության ու ժողովրդի անունից ցավակցում ենք: 9 զոհի վիշտը կրում ենք մեր սրտում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը