▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խառնակչական

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «ԽԱՌՆԱԿՉԱԿԱՆ

Վարչապետը, ինչ խոսք, ուշադիր պիտի լինի իր հրապարակային խոսքի հանդեպ: Բայց նա Արիստոտելը չի, ոչ էլ Սպինոզան. ձեր նման մարդ է, ու կարող է տրված հարցին պահի տակ պատասխանելիս ոչ այն բառն օգտագործի կամ էլ թե միտքը մի քիչ խուճուճ ձևակերպվի: Ու կարիք չկա ողջ ազգով, աշխարհասփյուռ ողջ համայնքներով բան ու գործ թողած վերլուծել ու վերլուծել ամեն տառն ու այդ կերպ մեծ ջախջախողի սեփական իմիջ ստեղծել:
Եթե այդքան թունդ վերլուծող եք, ապա վերլուծեք, թե ինչու" է երկիրն այսքան երկար ժամանակ ճահճի մեջ ու թե ինչու" դուք ինքներդ անկարող եք այն հանել ճահճից»:

 

 

Հիշեցնենք, որ ՀԲԸՄ-ում կայացած հարց ու պատասխանի ժամանակ, փաստելով, որ մենք զգում ենք մեկս մյուսի կարիքը,  Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ասել է.  

«Կարո՞ղ է Հայաստանը զարգանալ, ապրել առանց Սփյուռքի` այո: Սակայն սփյուռքահայության հետ հնարավորությունները կրկնապատկվում են, տասնապատկվում են: Իսկ Սփյուռքն առանց Հայաստանի կարո՞ղ է` իհարկե ոչ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее