Փաստինֆո-ն գրում է, որ Խոսրովի արգելոցի տարածքում ՎՊ աշխատակիցներն արձանագրել են ապօրինի հողօգտագործման դեպքեր, չնայած այն հանգամանքին, որ 2002թ. կառավարության որոշմամբ հաստատված արգելոցի կանոնադրությամբ արգելոցի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:
Վերահսկողները պարզել են, որ արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող մեղվաբուծական ընկերություն` «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» ՊՓԲԸ:
Ընդ որում, այս գործունեությունը հատուկ պահպանվող տարածքում արգելելու հայցով բնապահպանության նախարարությունը 2004թ. դիմել է դատարան, բայց Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հայցը մերժվել է, իսկ նախարարության վճռաբեկ բողոքից հետո տնտեսվարողի, մարզպետարանի և բնապահպանության նախարարության միջև կնքվել է հաշտության համաձայնություն:
Այս համաձայնությամբ մեղվաբուծարանին է թողնվել արգելոցի 1375քմ մակերեսով հողատարածքը, սակայն տարածքի օգտագործման վերաբերյալ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Իսկ ՎՊ աշխատակիցները պարզել են, որ իրականում տնտեսվարողը 3-4 հա տարածք է զավթել ագելոցից, հիմնել և մշակում է պտղատու այգի, որով խախտել է օրենսդրությամբ նախատեսված արգելոցային ռեժիմը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում