▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խայտառակ միջադեպ, ծեծկռտուք՝ օդանավակայանի ՊԵԿ աշխատողների և քաղաքացու միջև»

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրող Լիա Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է․ «18+ Խայտառակ միջադեպ, ծեծկռտուք՝ օդանավակայանի ՊԵԿ աշխատողների և քաղաքացու միջև.

Լուսադեմին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՊԵԿ կարմիր գոտում միջադեպ է տեղի ունենում քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև, որն ավարտվում է քաշքշուկով և ձերբակալությամբ։

«Իշխանություն» լրատվականը դեպքի վայրում արձանագրել է միջադեպի մանրամասները։ Հռոմ–Երևան չվերթով ժամանած հայ ուղևորներից մեկին ՊԵԿ աշխատակիցները առաջարկում են բացել ուղեբեռը։ Ստուգման ընթացքում հայտնաբերվում է սովորական մրգի վազ:

ՊԵԿ աշխատակիցների խոսելաձևը դուրս է գալիս ծառայողական շփման շրջանակներից։ Նրանք ուղևորին հարցնում են՝ «բրենդային բան ես բերում», ինչին քաղաքացին պատասխանում է, որ 10–20 եվրոյանոց ապրանքը չի կարող բրենդային համարվել։

Դրանից հետո աշխատակիցները շարունակում են, թե «լավ գիտեն, որը որից հետո է», և պահանջում են ենթարկվել իրենց ցուցումներին։ Քաղաքացին հունից դուրս է գալիս և հորդորում է պահպանել հարգալից վերաբերմունք և միաժամանակ խնդրում է արագացնել գործընթացը՝ նշելով, որ ուշ ժամ է և ցանկանում է հեռանալ։

Այս փուլում իրավիճակը սրվում է․ կողմերի միջև սկսվում են փոխադարձ վիրավորանքներ և քաշքշուկ։ ՊԵԿ աշխատակիցները քաղաքացուն տեղափոխում են իրենց ծառայողական սենյակ, որտեղ լարվածությունն ավելի է խորանում։

Ավելի ուշ դեպքի վայր են ժամանում ոստիկանության աշխատակիցները, որոնք քաղաքացուն ձերբակալում են։ Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները մտադիր են վերջինիս նկատմամբ կիրառել կալանք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее