▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախստանի ՆԳՆ-ն դիմել է Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին

Ղազաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին:

 

 

Իրավապահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Դեռ 2 օր առաջ նրա հարազատներին են փոխանցվել մեր գործընկերների բոլոր կոնտակտները: Սակայն մինչև օրս ոչ ոք կապ չի հաստատել նրանց հետ: Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ հետաքննություն ու Գուրուրյանին խորհուրդ տալիս իրավիճակի ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար ինքնակամ հանձնվել ոստիկանությանը»:

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն. Գուրուրյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել:  Նա նշել է, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին, միայն թե ապահովեն իր անվտանգությունը:

Կարդացեք նաև՝ Ես մարդասպան չեմ. Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը դիմել է իրավապահներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее