Փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու, որոնք տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ և մեկ քաղաքացու դի:
Բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց մոտ գրանցվել է տուժածներից մեկի մահը: