▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ, տղե՛րք, մի վարեք մեքենան ալկոհոլի ազդեցության տակ. Պարզապես խնդրում եմ

Սև շաբաթն ավարտվում է: Այս օրերին, ամենօրյա հոգսերից, ցավերիցմ հիվանդություններից, աղքատությունից բացի հասարակությունը կլանված էր վթարներով, ավելի ճիշտ՝ մահվան ելքով ավտովթարներով:

Ես չեմ ուզում ոչ մի տող ասել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին: Ինչ խոսք, դժբախտություն է եղել, երկու ճրագ է մարել:

Ես ուզում եմ հիմա գրել երիտասարդ դերասանի հետ տեղի ունեցածի մասին:

Թաղման արարողությանը ներկա եմ գտնվել, ու իմ աչքերը չէին հեռանում Երվանդի ծնողներից: Երվանդը գնաց, բայց դեռ շարունակում են ապրել նրա ծեր ծնողները, որոնց տան ճրագն արդեն չկա: Շատ են ասում. «Լավ դերասան էր, ափսոս մահացավ»: Ոչ, կապ չունի որ Երվանդը լավ դերասան էր, թե ոչ: Առաջինը Երվանդը ջահել տղա էր: Երվանդի նման քանի ջահել տղաներ են գնում, ժամանակից շուտ, անսպասելի, չծրագրված: Իրենք գնում են, և սև լաչակ հագցնում իրենց մայրերին: Իրենք գնում են, և գլխիկոր թողնում ալեհեր հայրերին, իրենք գնում են, և թաց աչքով թողնում իրենց գեղեցիկ կանանց, իրենք գնում են և որբացնում իրենց փոքրիկ զավակներին: Իրենք գնում, իսկ...

Տղերք, խնդրում եմ ձեզ, ալկոհոլի ազդեցության տակ, մի վերցրեք ձեր ձեռքին ղեկ, տղերք, խնդրում եմ ձեզ, մի գնացեք ինքնաթիռի արագությամբ, մեքենաները թևեր չունեն, տղերք, հանդուրժեք իրար, տղերք, ղեկին մտածեք միայն մեքենա վարելու մասին... Տղերք, խնդրում եմ ձեզ, մի թողեք մեզ գլխիկոր, տղերք, վերջապես, խխճացեք ձեր հայրերին, ձեր մայրերին, ձեր կանանց, քույրերին ու ձեր զավակներին, որոնցով պետք է դեռ երջանկանաք:

Ինձ ճանաչողները լավ գիտեն, ես էլ սիրում եմ խմել, հարբել ու ... Բայց երբ զգում եմ որ արդեն «լավ եմ», միայն քնում եմ, որ հաջորդ օրը արթնանամ... Խմելուց հետո թող բոլորն արթնանան, թող այս սև շաբաթը, այս սև օրերը դաս լինեն բոլորիս:

Տղերք, ևս մի անգամ, խնդրում եմ ձեզ, մի հեռացեք, մնացեք ու ապրեք:
Հարություն Մկրտչյան
Ֆեյսբուք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее