Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արագածոտնի մարզում:
Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա - Վանաձոր - Տաշիր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ի. Կոսենն ու նրա ուղևոր՝ Թուրքիայի քաղաքացի 28-ամյա Պարլակ Մելիկենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: