Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
shamshyan.com-ն է գրում ու նշում, որ ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում