Հունվարի 23-ին, ժամը 07:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Զվարթնոց օդանավակայան տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 31 ST 952 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթևեկելի մասից, բախվել սյանը և «Nissan Tiida» մակնիշի 35 NR 606 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Ս.):
Օգտագործելով հատուկ տեսխնիկա` թրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ե.-ին, ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի