Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
shamshyan.com-ն է գրում և նշում, որ վթարի հետևանքով 6 մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ Ճամբարակի, 4-ը՝ Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Սևան քաղաքի մի խումբ երիտասարդներ, որոնք հենց իրենք են առաջինը անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, մինչև կժամանեին բժիշկները։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ ավագ հետաքննիչը, Ճամբարակի բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժին։