▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Շիրակում. Subaru-ն ու Ford Transit-ը կողաշրջված վիճակում հայտնվել են ձորում

 

Այսօր, հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։    

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее