Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Հարութ Ա-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտայում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և ավտոմեքենայի սրահից գողացել գումար։
Հարութ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն անհատ ձեռներեց է։
Աղբյուրի տեղեկություններով՝ գողացված գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ։