▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Երևան-Սևան մայրուղում. կան տուժածներ, այրվել է ավտոմեքենա

Մայիսի 19-ին, ժամը 12։15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ մեքենայում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

/filemanager/uploads/hrdeh_sevan.jpg

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատար և «Man» (վարորդ՝ Գ Ա) մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենաները «Iveco» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Iveco» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 12:55-ին: Այրվել է «Iveco»մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее