Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 29-ին, ժամը 19:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1949 թ.), «Mercedes S500» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.), «Opel Astra G» մակնիշի (վարորդը` Ա. Շ., ծնված 1982 թ.), «Mercedes E230» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1971 թ.), «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1988 թ.), «Honda Passport» մակնիշի (վարորդը՝ Վ. Փ., ծնված 1967 թ.) եւ «Mercedes C280» մակնիշի (վարորդը՝ Գ. Պ., ծնված 1950 թ.) ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով Գ. Պ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ, ում, մինչեւ շտապօգնության աշխատակիցների ժամանելը, փրկարարները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Փրկարարները փակել են «Mercedes C280» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: