▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Արարատում. բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

 

 

 

 

Ժամը 17:00- ի սահմաններում Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 CZ 554 համարանիշի և КамАЗ մակնիշի 35 ԼZ 078 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները Niva-ի միջից են եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее