Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 01 QC 066 համարանիշի և BMW մակնիշի 34 PL 991 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Բախումից հետո Mercedes-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ վնասելով ճանապարհը կարգավորող ցուցանակը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վաղը պետք է տեղի ունենար հիվանդանոց տեղափոխված վիրավոր աղջկա հարսանիքը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում