Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երեւան քաղաքի բնակիչ 48-ամյա Անուշ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ 57-ամյա Հրանտ Մ.-ին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Աղբյուրը հայտնում է, որ Nissan-ը կայանված է եղել թույլատրելի հատվածում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում