Մայիսի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից երկուսը մահացել են: Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում