Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Փայլակ Թ.-ի վարած Hyundai մակնիշի 452 II 02 համարանիշի եւ 34-ամյա Ռաֆֆի Գ.-ի վարած Nissan մակնիշի 35 QZ 159 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Բախման հետեւանքով էլ Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Լեւոն Բ.-ի կողմից կայանված Volkswagen Tuareg մակնիշի 35 NT 633 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով Hyundai-ի վարորդը, նրա ուղեւոր 28-ամյա Շահեն Հ.-ն եւ Nissan-ի ուղեւորներ Գաբրիել Բ.-ն ու Հովսեփ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գաբրիել Բ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Աղբյուրի տեղեկություններով, Hyundai-ն հաշվառված է ՀՀ Ոստիկանության հաշվեկշռում, վարորդն աշխատում է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի օգնական, իսկ վիրավոր Շահեն Հ.-ն 2-րդ վաշտի հրամանատար։ Hyundai-ն ու Nissan-ը հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում