▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երևանի Թամանցիների փողոցում ճակատ-ճակատի են բախվել են Mercedes–ն ու 2 Opel-ները, բախման հետևանքով տուժել են 5 մարդ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն  ու Opel-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

Դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 13-ին, ժամը 20:40-ի սահմանում, Նաիրիտ գործարանի հարևանությամբ։

«Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1973 թ.), «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Վ. Ծ., ծնված 1997 թ.) և «Opel Astra G Universal» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա., ծնված 1971 թ.) ավտոմեքենաները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Հ. Հ.-ն (ծնված 1998 թ.) և Ա. Ղ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հ. Հ.-ն համապատասխան հետազոտություն անցնելով դուրս է գրվել, իսկ մյուս տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

 

 

 

 

 

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1951 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հոսպիտալացման ճանապարհին Ս. Հ.-ն մահացել է, իսկ Ա. Ս.-ի վիճակը բժիշկները  գնահատում են ծանր:

 

 

 

 

 

 

 

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «Opel Astra G» և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարներն իրականացրել են նաև վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее