Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 24-ամյա Գոռ Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի 35 AV 740 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Հակոբյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 DQ 241 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Հակոբյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 19-ամյա Ջուլիետա Հակոբյանը, 16-ամյա Մաթոս Հակոբյանը, 17-ամյա Ֆիդան Հակոբյանը և 36-ամյա Արփինե Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ Ֆ. Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել է։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում