Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 25-ին BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի:
Բախման հետեւանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում