Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ 36-ամյա Կ. Հ-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 7-ամյա Յ. Հ-ն տեղում մահացել է, իսկ 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: