Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սաթենիկ Մ-ի վարած Opel Astra մակնիշի 35 AR 786 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ա-ի վարած Mercedes մակնիշի 35 PQ 946 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Աշոտ Մ-ն, 52-ամյա Սուսաննա Ա-ն, Mercedes-ի վարորդ Վարդան Ա-ն և մի քանի ամսական Մարկ Մ-ն տեղափոխվել են «Վայքի բուժմիավորուոմ» ՓԲԸ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Սաթենիկ Մ-ն աշխատում է «Ամերիաբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավորներից Աշոտ Մ-ն՝ Կապանի թիվ 6 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում