a1plus.am-ի փոխանցմամբ` ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր ՀԱԿ Երիտասարդական կոնգրեսի համագումարին վարչության նվերն է բերել պատվիրակներին՝ ուղեցույց-դասագիրք լիբերալիզմի մասին:
Նա նկատել է, որ այստեղ հավաքված մարդկանց քանակը թույլ է տալիս գալ իշխանության. «Քանի որ այսպիսի թիմին հնարավոր չէ իշխանության չգալ: Լինելու է: Պատկերացրեք՝ այս պահին իշխանություն ենք ու ունենալու ենք դժվարություններ: ԱԺ-ում այսօր անգրագիտությունն ու անորականությունն է տիրում, թույլիկությունը: Մենք գալու ենք գրագետ կադրերով, իշխանություն ձեւավորող կադրերով»:
Ըստ նրա՝ վարկաբեկվածն է այսօր կառավարում եւ այդ պատճառով իրենք պետք է մրցունակցության չափանիշներով պատրաստվելու. «Մեզնից շատերը բանտերում էին լեզու սովորում, ինքնակրթվում: Մենք գալիս ենք մեր կամքով հաղթելու ու մեր գրագիտությամբ, եւ արդյունքում հաղթում է զուսպն ու ինքնավտսահը»:
Իր ելույթը սկսելով՝ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նկատել է. «Հիմա Արամի ուչիտցա, ուչիտցա-ուչիտցա-ից հետո չգիտեմ էլ ինչ ասեմ»: «Ասա՝ բարոտցա-բարտոցա-բարոտցա»,- ծիծաղելով արձագանքել է Արամ Մանուկյանը:
Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ երիտասարդական միջավայրը միշտ եղել է այնպիսին, որտեղ մարդ հնարավոր չէ, որ իրեն կեղծի կամ շեղվի գաղափարախոսական ճիշտ ուղուց. «Նրանք ունեն ճիշտ ռադարներ ու ռենդգեն, որ միանգամից ճանաչում են մարդուն»:
Այնուհետեւ նա ընդգծել է, որ ուզում է խոսել մի հանցավոր կազմակերպության մասին, որ բռնության է ենթարկել երկրի իրավապահ մարմիններին, խանգարել հասարակական անդորրը. «Այս կազմակերպության դեմ լուրջ պայքար է գնացել, բերման են ենթարկվել մարդիկ, ձերբակալվել են ու նրա դեմ պայքարը շարունակվում է առ այսօր: Ոչ, ես չեմ խոսում «Յակուձայի» կամ«Կոզա Նոստրայի» մասին, այլ խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին»,-ասել է նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում