▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմը, թերևս, իրապես ռուսական է...

Ռուսական ընդդիմության որոշ ներկայացուցիչների մոտ զարմանք է առաջացրել այն փաստը, որ իշխանությանը քննադատոող երկու գործիչներ՝ երկրից հեռացած Միխայիլ Խոդորկովսկին ու տնային կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հարցազրույցներ են տվել՝ ՙՙՂրիմը մերն է՚՚ տոնայնությամբ:

Բոլորդ գիտեք, որ ես, ընդհանուր առմամբ, քննադատում եմ Կրեմլի ուկրաինական քաղաքականությունն՝ այն համարելով կայսերական:

Սակայն ես միշտ սահմանազատել եմ Ղրիմի հարցն այն քաղաքականությունից, որ Մոսկվան վարում է Դոնբասում:

Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանը չունի հասարակության աջակցությունը ու հենվում է, մեծ իմաստով, չեկիստական կամ քրեական անցյալ ունեցող անձանց վրա:
Մի քիչ այլ է Ղրիմի պարագան. գուցե այնտեղ անցկացված հանրաքվեն ու Ռուսաստանին միացումը, ֆորմալ առումով, տեղի են ունեցել միջազգային իրավունքի խախտմամբ, սակայն դա եղել է ղրիմցիների մեծ մասի ցանկությամբ՝ առանց որևէ կրակոցի:

Ղրիմի միացումը Ռուսաստանին կարող է մոտիվացվել քաղաքական ու պատմական գործոններով:

Ի դեպ, Ղրիմի կորստի հարցում՝ մեղքի իրենց բաժնն ունեն նաև Կիևն ու եվրոպական պետությունները:

Ասվածը, կրկնում եմ, որևէ կերպ չի արդարացնում Կրեմլի կայսրական քաղաքականությունը Դոնբասում ու ընդհանրապես՝ Ուկրաինայի հանդեպ:
Այնպես որ՝ միանգամայն հասկանում եմ, թե ինչու են Նավալնին կամ Խոդորկովսկին Ղրիմը ռուսկան համարում՝ դեմ լինելով թերակղզու Ուկրաինայի կազմ վերադառնալուն:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее