▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խստորեն դատապարտելի է համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացումն ու դրա գովազդումը. Գարեգին Բ

Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը: 


 

 

 

 

 

 

 

 

 

Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը:

Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց

 

Կարդացեք նաև՝ ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականության երևույթը. Կոմիտաս Վարդապետ

Նոյեմբերի 15-18-ը իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել. ինչի համար են նախապատրաստվում

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատմեց Փարիզում ընկերոջ հետ ապրող հայ նույնասեռականի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее