▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոն հայհոյել է, ինչից հետո Կարամելի Հարութը մի քանի կրակոց է արձակել. այդ օրը երկրորդ անգամ էին հանդիպում

 

armtimes.com-ը գրում է. Հոկտեմբերի 6-ի գիշերը Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. սպանվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), ապա նախնական վարկածով՝ ինքնասպան եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

 

 

 

 

 

Սպանությունը տեղի է ունեցել «Այգի» հացատանը՝ ժամը 22:00-ի սահմաններում: Նշված վայրում հանդիպելիս են եղել Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, նրա թիկնապահ համարվող 57-ամյա Սարգիս Ավագյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Բանն այն է, որ Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն տեւական ժամանակ է՝ գույքային տարաձայնություն են ունեցել եւ այդ օրը հանդիպել էին՝ այդ թեմայի վերաբերյալ զրուցելու: Հանդիպումը, սակայն, վերածել էր վիճաբանության, ապա սպանության: Ըստ նախնական վարկածի՝ Հարություն Ղարագյոզյանը իր մոտ եղած «Բերտտա» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Կարո Կարապետյանի ուղղությամբ, ապա նաեւ նրա թիկնապահ համարվող Սարգիս Ավագյանի: Կարապետյանը 4 հրազենային վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Ստացած հրազենային վնավածքներից Կարապետյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ նրա թիկնապահ Սարգիս Ավագյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

 

 

 

Ոստիկանությունը որպես սպանությունը կատարողի որոնում էր Կարամելի Հարութին, սակայն նրան հայտանաբերեցին սպանության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիի արտադրամասերից մեկի շենքի 2-րդ հարկում՝ մահացած: Նրա դին հայտանաբերվել էր քունքի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին՝ ատրճանակ: Ըստ նախնական վարկածի՝ Ղարագյոզյանը սպանությունից հետո ինքնասպան է եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Հարություն Ղարագյոզյանն ու Կարո Կարապետյանը հոկտեմբերի 6-ին հանդիպելիս են եղել երկրորդ անգամ: Առաջին անգամ հանդիպել են կրկին գույքային վեճի հետ կապված զրուցելու, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ապա գիշերը կրկին հանդիպում են կազմակերպել «Այգի» հացատանը: Նրանք զանգահարել են ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին եւ խնդրել՝ իրենց զրույցին ներկա լինել: Մանուկյանն այդպես էլ արել է ու ժամանել «դեպքի վայր»: Ըստ նախնական տեղեկության՝ զրույցը վերածվել է վիճաբանության, ինչի ժամանակ էլ Կարո Կարապետյանը հայհոյել է Հարություն Ղարագյոզյանին, նա էլ զայրացել է եւ հանելով ատրճանակը՝ կրակոցներ արձակել Կարապետյանի ուղղությամբ:

 

 

 

 

 

 

Ինչից հետո Աբրահամ Մանուկյանը ահազանգել է ոստիկանություն, իսկ Հարություն Ղարագյոզյանը լքել դեպքի վայրը: Ըստ մեր նախնական տեղեկությունների՝ Ղարագյոզյանն այդ օրը հանդիպել է ընկերների հետ եւ ասել, որ «նրա պատճառով չի գնալու նստի»: Ապա Ղարագյոզյանը գնացել է ընկերոջ արտադրամաս, որտեղ էլ ըստ վարկածի՝ տեղի է ունեցել ինքնասպանությունը. դեռ հայտնի չէ, թե ե՞րբ է Ղարագյոզյանը կրակել իր վրա, դեպքի օրը՞, թե՝ հաջորդ օրը առավոտյան. նրա դին իրավապահները հայտնաբերել են հոկտեմբերի 7-ի կեսօրին՝ 12:00-ի սահմաններում: Ղարագյոզյանի երկու զենքերն էլ օրինական են եղել. դեպքի վայրում հայտնաբերված «Բերետտա» ատրճանակը նրան նվիրած է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մանուկյանը: Մյուս ատրճանակը, որը հայտնաբերվել է արտադրամասում, Ղարագյոզյանին տրվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից:

 

 

 

 

 

Գործով առանցքային ականատես վկա Աբրահամ Մանուկյանը արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է: Նա մեր զրույցում չցանկացավ խոսել դեպքի մասին. «Իրավապահները զբաղվում են, վերջ: Ես տեղեկություն չեմ տալիս, քանի որ քննություն է գնում»,- այսքանով եզրափակեց նախկին պատգամավորը:

Թե ինչ գույքային վեճ են ունեցել նախկին պատգամավորները մեզ պարզել չհաջողվեց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Երևանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը

«Յուվեցի Կարոյի» հետ հիվանդանոց տեղափոխվածը Ս. Ավագյանն է. ՔԿ նոր մանրամասներ է հայտնում

Կարամելի Հարութին սպանել են

Յուվեցի Կարոյի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավորն ինքնասպանություն է գործել

«Կարամելի Հարութը» ինքնասպան է եղել Ալիկ Սարգսյանի նվիրած ատրճանակով, «Յուվեցի Կարոն» սպանվել է Անդրանիկ Մարգարյանի նվիրած ատրճանակով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее