▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»․ Սևակ Ղազարյան

«Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը, որը նաև բանաստեղծի տուն-թանգարանի տնօրենն է։

Նշենք, որ համացանցում երկու օր է՝ ակտիվ քննադատվում է Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Սևակի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։

«Նախ պետք է ֆիքսել, որ Լևոն Թոքմաջյանի նվերն է սա, այսինքն պետական պատվեր չէ, համայնքը չի ֆինանսավորել, պարոն Թոքմաջյանն առաջարկել է նվեր անել համայնքին, որն ընդունվել է։ Երկրորդ, անընդունելի է համայնքի բնակիչների, մասնավորապես երեխաների թիրախավորումը սոցիալական հարթակներում։ «Ֆեյսբուքում» բազմաթիվ գրառումների եմ հանդիպել, ուր վիրավորում են գյուղի բնակիչներին ու դպրոցի աշակերտներին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ինչ վերաբերում է արձանի մնալ–չմնալուն, դա համայնքի որոշելիքն է, ես վաղը կլինեմ գյուղում, ևս մեկ անգամ կհանդիպեմ բնակիչներին, կլսեմ նրանց կարծիքը, որից հետո միասին կորոշենք»,-ասել է Սևակ Ղազարյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее