▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» թեման է բարձրացրել ու պնդել, թե այն պետք է բացվի։

«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։ 

Ալիևը վստահեցրել է՝ Հայաստանի համար վտանգի աղբյուր չեն։

« «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

***

Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս ամիս, բոլոր դեպքերում մեր նախաձեռնությամբ, պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս հարցի լուծումը»,- նշել է նա։

***

«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի. մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,- այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական ​​պետություն է։ Քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով։

Մեր երկիրը հարևան է ֆաշիստական ​​պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- սպառնացել է թշնամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее