▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զիգզագ»-ը հայցում է բոլոր ականատես քաղաքացիների ներողամտությունը

Զիգզագ ընկերությունը հայցում է բոլոր ականատես քաղաքացիների ներողամտությունը՝  Asekose.am կայքի տեսանյութում ներկայացված միջադեպի առնչությամբ:

Ցուցափեղկի հեռուստացույցը տեղադրված է գովազդային նպատակով շուրջօրյա ցուցադրման համար, որտեղ տարիներ շարունակ միացված են եղել հանրամատչելի հաղորդումներ հեռարձակող արբանյակային հեռուստաալիքներ: Գիշերային ժամի նման տեսանյութի հայտնվելը մեզ համար տհաճ «անակնկալ» էր, որը կարող է բացատրվել տվյալ հեռուստաընկերության գիշերային եթերի փոփոխմամբ կամ դրսից, հեռակառավարման վահանակի միջոցով, հեռուստացույցը այլ եթերային ալիքների փոխելու «չար կատակով»:

Ցավոք, երկու պարագայում էլ, մենք նույնպես տեղեկացանք այս մասին միայն կայքում տեղադրված նյութից:

Կրկին հայտնում ենք մեր խիստ անհանգստությունը պատճառած անհարմարությունների համար, այսուհետ նման միջադեպերը բացառելու պարտավորվածությամբ:

 

Հարգանքով՝

«Զիգզագ» ընկերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее