▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինադադարը խախտողին բացահայտելու անհնարինության մասին միջնորդների հայտարարությունները խրախուսում է խախտողին

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից զինադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացնումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի, իրենք չեն կարող հստակ նշել, թե որ կողմից են կրակում:

«Միջնորդների կողմից զինադադարը խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը»,-գրել է Շավարշ Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее