12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի սահմանին նախօրեին զինծառայող է զոհվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանը:


