▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԶՄՊԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել»

Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հերքմանը՝ «88» սուպերմարկետների ցանցում իր մասնակցության մասին։

«Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները»,- գրել էր Արթուր Դանիելյանը։

Խոսքը, ենթադրաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։

Առավոտ․am-ը գրում է, որ այս առիթով դիմել է ԶՊՄԿ լրատվության բաժին՝ հետաքրքրվելով` իրականությանը համապատասխանո՞ւմ են ասեկոսեները, որ կոմբինատի բեռնափոխադրումների մենաշնորհը պատկանում է վարչապետի կնոջը։

Ընկերության լրատվական ծառայությունից հետեւյալ պատասխանն են փոխանցել․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել, որքան վերջին մի քանի տարիներին։ Միայն անցյալ տարվա ընթացքում կազմվել է մի քանի հարյուր մրցութային գործընթաց։ ԶՊՄԿ կայքում տեղադրված են և 2025 թվականի և նոր՝ 2026 թվականի պղնձի և մոլիբդենի տեղափոխման մրցույթի հայտարարությունները։ Անցյալ տարի մրցույթում հաղթել են մի քանի ընկերություն, իսկ այս տարվա մրցույթը դեռևս բաց է հայտերի համար։ Կարող եք մտնել մեր կայք, ծանոթանալ, և ինքներդ դատել ձեր մեջբերած հայտարարության արժանահավատության մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее