Զոհերի թիվը հասել է 3-ի. անհետ կորածների թվում կան 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը
Հայտնի է դարձել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել:
Նոր հայտնաբերվեց ևս մեկ կնոջ դի,- հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Նա նշեց, որ ամբողջ գիշեր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն, հրդեհը թեև մարվել է, բայց ամեն վայրկյան բռնկվելու վտագ կա:
Նախարարը նաև նշեց, որ անհետ կորածների թվում կան 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը, ովքեր եղել են առևտրի կենտրոնի այցելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet