▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհրաբ Մնացականյանի պատասխանից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ես կոռուպցիոներ եմ. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի` BBC HardTalk-ի ինձ վերաբերող հատվածին. հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է, չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և որոնց մասին հուսով եմ` հանդիպման ժամանակ կխոսեմ, բայց քանի որ ազգանունս հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ինձ վերաբերվող հատվածին։

Լրագրող Սակուրի հարցին առ այն, որ պարոն Սանասարյանին, ով վարչապետի մտերիմներից է և նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետ, այժմ առաջադրվել են մեղադրանքներ, երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպե՞ս կարող է վստահություն ունենալ։

Նախարար Մնացականյանը պատասխանեց՝

- Բայց ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ։

Նախարարի պատասխանն անընդունելի սխալ էր, որից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ։ Ցանկանում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի և իր դիվանագիտական գործընկերներին կամ լրագրողներին պատասխանի շատ պարզ. գործը դատարանում է և Սանասարյանի մեղավորությունն ապացուցված չէ։

Հ. Գ. Իհարկե, քննադատել կարող են բոլորը, և օբյեկտիվ շատ քննադատություններ լսեցի և կարդացի, բայց նախորդ ռեժիմի ներկայացուցիները խոսելու տեղ չունեն, նրանք՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ, ՀՀ վարկանիշը հավասարեցրել են զրոյի»։

Կարդացեքնաև՝Զոհրաբ Մնացականյանը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից. «Սասնա ծռեր»

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի շուրջ ստեղծված նախկինների հիստերիան գուցե օրինաչափ է. Գայանե Աբրահամյան

 Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականիԶոհրաբ Մնացականյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее