Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել են վերջին որոշման մասին, ըստ որի 1998 թվականից սկսած տուժած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում կստանան: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել է . «Եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, պետությունից կստանա 240 հազար հավելյալ գումար: Կախված կոչումից գումարի չափը կարող է փոփոխվել»:
Նշենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը:
Մանրամասն` տեսանյութում:


