▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված զինծառայողի մայրը պատրաստվում է որդու դին դնել դեսպանատան առջև

 «ԳԱԼԱ»-ն  գրում է, որ այսօր  ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել   բանակում զոհված զինծառայողների հարազատները: Նրանք պահանջել են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների մահվան իրական շարժառիթները: Երբ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մյուսների նման փորձում էր աննկատ ներս մտնել, զոհված զինծառայողներից մեկի ծնողը գոռացել է.«Պարո´ն նախարար, մի պահ կանգնեք»: Հրայր Թովմասյանը կանգնել է, եւ ծնողները մոտեցել են նրան: Վերջիններս հայտնել են, որ այս երկրում արդարադատություն չկա, քանի որ իրենց որդիները իրականում ինքասպան չեն եղել, ինչպես պաշտոնական վարկածն է  ներկայացնում: «Եթե իմ որդու մահվան իրական մեղավորներին չգտնեն, ապա ես խոստանում եմ իմ որդու դիակը հանել գերեզմանից եւ տանել մի դեսպանատան դիմաց դնել, որ տեսնեն, թե ինչ  է կատարվում իրականում երկրում»,- ասել է զոհված զինծառայողներից մեկի մայրը: Ի պատասխան Հրայր Թովմասյանը հայտնել է, որ նման բան անել պետք չէ, եւ որ իրական մեղավորները կստանան արժանի պատիժ: Նախարարի այս խոսքը ծնողները արժանահավատ չեն համարել` նշելով, որ տարիներ շարունակ նույն խոստումն են լսել:

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Տեսանյութը` lurer.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее