shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույնպես մահացել է:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում