Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մարտի 24-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի ծառայության վաշտի ջոկի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում նկատել են, որ վիճաբանություն է տեղի ունենում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության ծառայողները գծային բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացիներին։ Պարզվել է, որ այդ քաղաքացիներն են 41-ամյա Դավիթ Դ.-ն, 36-ամյա Հայկ Մ.-ն, ՌԴ քաղաքացի, 45-ամյա Կարեն Մ.-ն:
Պարզվել է , որ նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի «Պասկուչի» սրճարանի տարածքում վիճաբանել են միմյանց հետ եւ փոխադարձ հասցրել հարվածներ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։
Աղվյուրի տեղեկություններով՝ Դավիթ Դ.-ն ու Հայկ Մ.-ն աշխատում են «Քարտ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետեր, իսկ Կարեն Մ.-ն՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՕՊՍ մենեջեր։