Կարդացեք նաև՝ Ում է կրակել ադրբեջանցին. բացառիկ լուսանկար
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզվում է 2 վիրավոր ունենք .. Սյունիքից հայտնել են կնոջ եղբորը եւս վիրավորելու մասին. .. սա էլ կոծկում են»։
Դիտեք նաև՝
***
ԱԱԾ–ն հաստատեց` Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ–ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԶԼՄ–ները գրում են, որ վիրավորը կին է, 3 երեխաների մայր։
***
Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։ ArmeniaSputnik-ի հետ զրույցում տեղի ունեցած դեպքի մասին մանրամասներ հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։
«Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- հայտնում է բնակիչը։
Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։
***
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, Asekose–ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։
Տուժածը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, գտնվում է բժիշկների հսկողության տակ։
***
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է․ «Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։
***
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր․ «Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ հակառակորդի կողմից դիվերսիոն խումբ է ներթափանացել, ասում են, ռազմական ոստիկանության մեքենաներ են լցվել Սիսիան։
Որոնում են ազերիներին, որոնք, ըստ աղբյուրի, հասցրել են կրակել զինծառայողի վրա։ Ներթափանցման պահին ֆիքսել են, բայց չեն կրակել հրաման չունենալու պատճառով, այդպես են պատմում բնակիչները, իսկ ՊՆ լռում էր, զանգերն անպատասխան են մնում»։
«B24news-ին հայտնում են երկու հակասական տեղեկություն ` զինծառայող են սպանել Սյունիքի զորամասի տարածքում, մյուս աղբյուրները՝ այսօր կնոջ վիրավորում ստանալու մասին են հայտնում, նրան տեղափոխել են հիվանդանոց։
ՊՆ ից համառորեն չեն արձագանքում զանգերին և չեն մեկնաբանում նամակով փոխանցած լուրը, առայժմ հաստատել կամ հերքել չի հաջողվում։
Սյունեցիների հետ իմ զրույցներում այս երկու վարկածի մասին են պատմում եւ ասում են համար 1 է տված Սյունիքում»։
Ավելի վաղ Բադոյանը հայտնելէր Սիսիանում զինվորի մահվան մասին ․ «Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում։ Կա վարկած, որ հակառակորդի կրակոցից է զոհվել»։
***
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը. Syunik News-ը նոր մանրամասներ է հայտնում
Syunik News-ի հետ զրույցում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանն ասել է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։
«Այժմ Անին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- ասել է նա։
***
Լրագրող Արև Աբելյանը գրել է. «Այն տեղեկությունը, որ շրջանառվում է, թե վիրավորվել է նաև Անիի եղբայրը, չի համապատասխանում իրականությանը: Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին, ով նաև ստացել է մատի կոտրվածք: Անին և երկու երեխաները տեղափոխվեցին Երևան»:
***
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ մեսիջ ենք ստանում մենք՝
1. Այդ կնոջ իրավիճակում կարող է հայտնվել մեզանից ցանկացածը։ Գալ մի օր տուն ու տեսնել, որ դիվանին զինված ադրբեջանցի ա պառկած։ Եթե էդքան խորը թիկունք հասել ա, մի քանի օր պտտվել ա, ուր ասես կհասնի։
Կոնկրետ մի քանի շաբաթ առաջ ներթափանցեր, էդ նույն տարածքում հանգիստ ինձ կարար կրակեր։
2. Իշխանությունը թաքցնում ա նման իրավիճակները, մինչև հանրությունը չի ահազանգում։ Այսինքն նման քանի այլ դեպք կարար եղած լիներ, որ մենք այդպես էլ չենք իմացել, անհայտ ա։ Զրո հաշվետվողականություն ու պատասխանատվություն։
Ինչ մեսիջ է ստանում թշնամին՝
1. Սահմանը проходной двор ա, իրավապահները օրերով չեն կարողանում պատշաճ արձագանքել, կարելի ա խմբերով էլ գալ, ցրվել, պտտվել։
2. ՀՀ անվտանգային համակարգի բացերը մի զինվորով բացահայտեցին։ Հիմա որ հետ հանձնեն ահագին բան կպատմի։
Մի հատ Թաթայի համերգ դրեք Հ1-ով, վախտն ա»։