▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բլոգեր «Գեորգիքսը» ոստիկանությանը հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են

Շամշյան.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Իջևանում հաշվառված 21-ամյա բլոգեր Գեորգի Թարջումանյանը՝ հայտնի «Գեորգիքս» մականունով։

Նա հայտնել է, որ Երևանի Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձն անհիմն հրել է։ Դեպքը, ըստ ահազանգի, տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ ժամը 00։30-ի սահմաններում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը։ Փաստի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Հասարակություն ավելին