Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաներն ու կցորդիչով բեռնատարը։
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


