«Ասում եք՝ կանաչ գոտի պետք է լինի այս տարածքում, անցած տարի երկու հարկանի շինություն ա կառուցվել նման կանաչ գոտի հանդիսացող տարածքում։ Էդ ոնց ա լինում, որ մի դեպքում ապամոնտաժում եք, մյուս դեպքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հալալ ախպոր շինությունը թողում եք՝ սարքեն»,- Շինարարների փողոցում կրպակների քանդման աշխատանքների ժամանակ դիմելով Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանին՝ ասաց բլոգեր Արթուր Չախոյանը։ «Երկկողմանի ստանդարտները խի են գործում։
Ասում եք՝ նախկինների ժամանակ ինչ-ինչ հանգամանքներում օտարել են հողատարածքը, դուք էլ վերադարձնում եք, իմ նշած հողատարածքը նույն նախկինների ժամանակ օտարված հող ա, ուղղակի տարբեր մարդիկ են վերցրել, խի եք տվյալ դեպքում քանդում, բայց ձեր մարդու շինությունը չեք քանդում»,- շարունակեց Չախոյանը։
«Ձեր նշած դեպքում կա բոլոր համապատասխան շինթույլտվությունները և մյուս բոլոր փաստաթղթերը։ Այլ մանրամասների համար կարող եք դիմել քաղաքապետարանի համապատասխան բաժին»,- ի պատասխան ասաց թաղապետը։


